‘Քիչ էր մնում՝ Թրամփը պատերազմ հայտարարեր Հյուսիսային Կորեային’

1842

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարեսկզբին մտադիր է եղել թվիթ հրապարակել 28,5 հազար ամերիկացի զինծառայողների ընտանիքներին Հարավային Կորեայից դուրս բերելու մասին: Երկրի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը նրան համոզել է այդ քայլը չանել, քանի որ նման հայտարարությունը Հյուսիսային Կորեան կարող է մեկնաբանել որպես պատերազմ հայտարարելու և Կորեական թերակղզում հարձակման նախապատրաստվելու քայլ:

Այս մասին իր «Սարսափ. Թրամփը Սպիտակ տանը» գրքում գրել է լրագրող Բոբ Վուդվորդը:

Պենտագոնի ղեկավարն այն ժամանակ Թրամփին համոզել է, որ իր գրառումը կարող է հանգեցնել նրան, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հարձակվի Հարավային Կորեայի վրա և, արդյունքում, մեծ պատերազմ հրահրվի:

Վուդվորդի գիրքը վաճառքի մեջ է լինելու սեպտեմբերի 11-ից:

Սպիտակ տունը ոչ հավաստի է համարում այն տվյալները, որոնք բերվում են այնտեղ:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փաշինյանը կմեկնի Փարիզ’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպան խստացնում է փողերի լվացման դեմ պայքարը’