‘Քիչ իրանցի է գալու. Մամուլ’

769

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապեսյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել որ այս տարի Նովրուզին (մարտի 21-ը) իրանցի զբոսաշրջիկների թիվը կլինի անցած տարվա չափ: Սակայն տուրիստական գործակալությունները կանխատեսում են զբոսաշրջիկների թվի կտրուկ, մինչև 10 անգամ նվազում: «Տաթև Տ.Տ.Տ.» տուրիստական գործակալությունից թերթի թղթակցին հայտնել են, որ այս օրերին Իրան-Հայաստան սահմանը հատում է օրական 2 ավտոբուս, իսկ անցած տարվա այս օրերին դրանք 10-ն էին: Նովրուզի տոները Հայաստանում անցկացնող իրանցիներից յուրաքանչյուրը, միջին հաշվով Հայաստանում ծախսում էր մոտ հազար դոլար և դա մեծ ազդեցություն էր ունենում` դրամի սեզոնային արժեզրկումը կանխելու առումով: Այս տարի այդ բարերար ազդեցությունը շատ ավելի փոքր կլինի: Թերթը նշում է, որ երեկ երևանյան չենջերում մեկ դոլարի առքի գինը հասել է մինչև 416 դրամ: Իսկ անցած տարի այս օրերին դրամը արժեվորման միտումներ էր դրսևորում, ինչը պայմանավորված էր իրանցի զբոսաշրջիկների` Հայաստան բերած արտարժույթի մեծ քանակությամբ:

Նախորդ հոդվածը‘«Ջեբդ մի լից, փոսը լից». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը խայտառակվելու հերթական առիթը բաց չթողեց. Մամուլ’