ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977) և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական (1969-1975) Հենրի Քիսինջերի կարծիքով՝ Եվրոպայի ներկայիս քաղաքական գործիչները կողմնորոշիչ չունեն և չեն հասկանում իրենց առջև ծառացած խնդիրները։
Քիսինջերը նման կարծիք է հայտնել Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի։
Նախկին պետքարտուղարը, մասնավորապես, քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, որոնց համար օրինակ է բերել ԳԴՀ-ի առաջին դաշնային կանցլեր (1949-1963) Կոնրադ Ադենաուերին և գեներալ Շառլ դը Գոլին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմում ղեկավարել է ֆրանսիական Դիմադրության շարժումը, իսկ հետո դարձել է Հինգերորդ հանրապետության հիմնադիրն ու առաջին նախագահը (1959-1969)։
Ավելի վաղ Քիսինջերը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները և աշխարհն առհասարակ ավելի կարկառուն քաղաքական առաջնորդների կարիք ունեն։
Փոխանցում է tass.ru-ն։