‘Քիսինջեր. ԱՄՆ-ը և ՌԴ-ն պետք է պահպանեն համագործակցության հնարավորությունը’

992

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է Ուկրաինայի շուրջ հակամարտությունից այնպիսի ելք գտնեն, որ պահպանեն համագործակցության հնարավորությունը ավելի կարևոր միջազգային հարցերով: Նման կարծիք է հայտնել ամերիկյան ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը՝ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

«Ամերիկյան և ռուսաստանյան շահերը շատ հարցերում պետք է որ համընկնեն, մասնավորապես՝ իսլամական ծայրահեղականության հարցում»,- ԱՄՆ կոնգրեսի զինված ուժերի հանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է նա: Դրա համար էլ, նշել է Քիսինջերը, Ուկրաինայի շուրջ իրավիճակն այնպես պետք է կարգավորել, որ «Ռուսաստանը երկարատև հեռանկարում  միջազգային հարաբերությունների մասնակից մնա, որտեղ նա լուրջ դերակատարում է կատարելու»:

Մոսկվայի ներկա գործողությունները 91-ամյա քաղաքական գործիչը գնահատել է որպես «երբևէ իր ազդեցության գոտում եղած պետությունների ռազմավարական կողմնորոշմանը նետված մարտահրավեր»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Տուրչինովն ուկրաինացիներին կոչ է արել հրաժարվել «ռունետ»-ի ծառայություններից’
Հաջորդ հոդվածը‘«Վոլֆսբուրգ»-ը 1 րոպե ծափահարություններով կհարգի Մալանդայի հիշատակը’