‘Քլինթոնը հաշվետվություն կներկայացնի Բենգազիի դեպքերի առնչությամբ’

586

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմների 20-ին Բենգազիի դեպքերի առնչությամբ հաշվետվություն կներկայացնի Կոնգրեսին, հայտնում է РИА Новости-ն:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի միջազգային հանձնաժողովի ղեկավարության փոխանցմամբ՝ Քլինթոնը կխոսի դեսպանության վրա իրականացված հարձակման քննության, ինչպես նաև պետքարտուղարության ձեռնարկած մի շարք այլ միջոցառումների մասին:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ դեսպանության վրա իրականացված հարձակման և դրա հետևանքով բռնկված խոշոր հրդեհի արդյունքում սպանվել էին Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և նրա 3 օգնականները:

Նախորդ հոդվածը‘Հաշմանդամ վազորդը հաղթեց անսովոր մրցավազքում. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետի կինը ՀՀ պատվիրակության կազմում է. Նա ևս ներկա է եղել Դարոն Աջեմօղլուի հետ հանդիպմանը (լուսանկար)’