‘
Դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում մասնակցել է գեյ-շքերթին: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:
Միջոցառմանը Քլինթոնի մասնակցության մասին նախապես չի հաղորդվել: Նա միացել է երթին և մի քանի թաղամաս անցել Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոյի և քաղաքապետ Բիլլ դե Բլազիոյի հետ միասին:
Երթը նվիրված էր երկու շաբաթ առաջ Օռլանդոյի գիշերային ակումբում գնդակահարված 49 հոգուն, որոնց լուսանկարները բռնել են երթի մասնակիցները:
«Այս շքերթով Նյու Յորքը հաստատապես հայտարարում է, որ վճռականորեն կդիմակայի ատելության ցանկացած դրսևորման: Մենք կդիմադրենք բոլոր նրանց, ովքեր փորձում են խարխլել մեր արժեքները»,- հայտարարել է դե Բլազիոն երթից հետո կայացած հանրահավաքում:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘