‘
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջին անգամ կտրուկ «ոչ» չի ասել ի պատասխան հարցի, թե արդյոք նա նախագահ Օբամայի վերընտրվելու դեպքում կշարունակի գլխավորել արտաքին գործերի գերատեսչությունը:
«Դժվար թե… շատերն են ինձ հետ խոսել դրա մասին, որ ես մնամ», պատասխանել է Քլինթոնը Wall Street Journal-ի թղթակցի հարցին ի պատասխան, չկոնկրետացնելով, թե ով է նրա հետռ խոսել այդ թեմայով:
Մինչդեռ, հարցազրույցներից մեկում Բարաք Օբաման խոստովանել է, թե համոզել է միսիս Քլինթոնին՝ մնալ զբաղեցրած պաշտոնում:
«Նա հիանալի է աշխատում: Ես շատ կուզեի, որ նա մնար: Բայց չնայած իմ պնդումներին, կարծում եմ, նա մտադիր է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ», — ասել է Օբաման:
‘