‘
Ամերիկյան New York Times թերթի տեղեկություններով՝ Քլինթոնների ընտանիքի բարեգործական հիմնադրամը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ստացել մի շարք երկրներից, որոնց քաղաքականությունը բազմիցս քննադատել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Այդ երկրների թվում են՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Քաթարը, Քուվեյթը, Օմանը, Բրունեան և Ալժիրը:
Օրինակ, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը հիմնադրամին է փոխանցել 10 մլն դոլար, լիբանանա-նիգերիացի մի ձեռներեց, որը լայնածավալ գործարար շահեր է հետապնդում, 5 մլն դոլարի նվիրատվություն է կատարել:
Քլինթոնների ընտանիքի հիմնադրամին նվիրատվություններ են կատարվել նաև այն ժամանակ, երբ Հիլարին զբաղեցնում էր պետքարտուղարի պաշտոնը, նշում է թերթը:
Ներդրողների թվում են նաև ուկրաինացի գործարար Վիկտոր Պինչուկը, Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի (ում կառավարությունը խիստ քննադատության է ենթարկվել կոռուպցիայի և խոսքի ազատության սահմանափակումների համար) փեսան:
2015 թ. New York Times-ի լրագրողները ապացույցներ էին գտել, որ Քլինթոնների ընտանիքի հիմնադրամը կապեր ունի «Ռոսատոմ» ընկերության հետ:
Փոխանցում է BBC-ն:
‘