‘Քլինթոնն ափսոսում է, որ խոչընդոտել է միասեռականների ամուսնությանը’

809

Քլինթոնն իր զղջումն է հայտնել 17 տարի առաջ Ամուսնության պաշտպանության մասին ակտը ստորագրելու համար, որը վրդովմունք էր առաջացրել ամերիկյան գեյ հանրության շրջանում:

 Այժմ Բարաք Օբամայի վարչակարգը փորձում է չեղարկել այդ օրենքը Գերագույն դատարանում. գործի դիտարկումը նախանշված է մարտի 27-ին: Այժմ Քլինթոնն ասում է, որ սատարում է այդ ջանքերին: Այս առիթով Washington Post-ի համար գրած հոդվածում նա բացատրել է, որ 1996-ին այդ Ակտն արձակել է, քանի որ «այն ժամանակ լրիվ ուրիշ ժամանակներ էին»: Այժմ նա այդ օրենքը հակասահմանադրական է անվանել:

Նախորդ հոդվածը‘Բաշար Ասադը սպառնացել է Ռեջեփ Էրդողանին’
Հաջորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը փակ է, դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’