‘Քլինթ Իսթվուդը ամուսնալուծվել է’

665

Դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը պաշտոնապես ամուսնալուծվել է , դեկտեմբերի 24-ին հաղորդել է Daily Mail-ը: Իսթվուդի և նրա կնոջ՝ Դինա Ռուիսի ամուսնությունը տևել է 18 տարի:

Դինա Ռուիսը ապահարզանի դիմում է ներկայացրել դեռևս 2013 թ. հոկտեմբերին՝ որպես  ամուսնալուծության պատճառ ներկայացնելով «անհաշտելի տարաձայնությունները»: Նա հավակնում է ալիմենտի և ցանկություն է հայտնել, որ իրենց 18-ամյա դուստրը ապրի իր հետ:

84-ամյա Իսթվուդի ամուսնությունը Ռուիսի հետ երկրորդ ամուսնությունն էր: Նրանց ընդհանուր զավակը Դինայի առաջին երեխան է և Իսթվուդի ութերորդը. նա ևս յոթ երեխա ունի տարբեր կանանցից:

Ապահարզան տալուց հետո Ռուիսը ընկճախտի բուժման կուրս է անցել, իսկ նրա նախկին ամուսինը նոր կապ է հաստատել. այս անգամ նրա ընտրյալը 42-ամյա Էրիկա Ֆիշերն է, ով հաստատել է, որ իրենք հանդիպում են: Էրիկան վեց տարով երիտասարդ է Ռուիսից, և 42 տարով (այսինքն՝ կրկնակի) Իսթվուդից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բելգիայի վարչապետը՝ մայոնեզով համեմված (վիդեո)’
Հաջորդ հոդվածը‘Հնդիկն ուշքի է եկել դիակիզման խարույկի վրա’