‘ՔԿՀ-ի աշխատակիցը ծեծի է ենթարկել քաղաքացուն եւ վնասել վերջինիս ավտոմեքենան’

839

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ քաղաքացի Հովիկ Ս-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի 5-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր նախկին կնոջ եղբայր` «Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակիցը ծեծի է ենթարկել իրեն և դիտավորյալ վնասել իր «Նիսան Իքստերա» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 185-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Անչելոտի.ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում կխաղա Կասիլյասը’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 15 մլն դոլարով’