‘ՔԿ-ն գործ է հարուցել «Աջ սեկտորի» առաջնորդի նկատմամբ’

689

Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ուկրաինական ազգայնական «Աջ սեկտոր» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշի դեմ, մարտի 3-ին հաղորդել է այդ գերատեսչության կայքը:

Քրեական գործը հարուցվել է «ԶԼՄ-ների օգնությամբ ծայրահեղական և ահաբեկչական գործունեության իրականացման հրապարակային կոչեր» հոդվածներով: ՔԿ-ի կարծիքով՝ Յարոշը հակառուսաստանյան ուժերին կոչ է արել ծայրահեղական գործողություններ իրականացնել Ռուսաստանի տարածքում:

Ինչպես տեղեկացրել են գերատեսչությունում, առաջիկայում իրենք դատարանին կխնդրեն հեռակա կարգով ձերբակալել ազգայնական կազմակերպության  ղեկավարին, որից հետո նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար. Ուկարինայի ճգնաժամը Եվրոպայում ամենախոշորն է XXI դարում ‘
Հաջորդ հոդվածը‘Ղրիմում հայտարարել են, որ ավիաբրիգադան անցել է իրենց կողմը’