‘ՔԿ-ն հետաքննում է կոմբինատի փոխնախագահի մահվան հանգամանքները’

1559

Մոսկվայի ՔԿ գլխավոր քննչական վարչությունը սկսել է «Նովոլիպեցկյան մետաղագործական կոմբինատ» (ՆԼՄԿ) խմբի փոխնախագահ, բելգիացի Բրունո Չարլզ դը Կումանի մահվան հանգամանքների նախաքննությունը.

Տարբեր լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել են, որ նա ցած է ընկել Սերաֆիմովիչի փողոցում գտնվող շենքի իններորդ հարկից: Դը Կումանը 61 տարեկան էր:

ՆԼՄԿ-ում հաստատել են իրենց թոփ-մենեջերի մահը և ցավակցություն հայտնել նրա հարազատներին: Կազմակերպությունը հայտարարել է, որ ցնցված է տեղի ունեցածից, սակայն հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը, քանի դեռ չեն պարզվել բոլոր հանգամանքները:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Տուրեն մոտ է «Օլիմպիակոս» տեղափոխությանը’
Հաջորդ հոդվածը‘Խոդորկովսկին դադարեցրել է Հետաքննությունների կառավարման կենտրոնի ֆինանսավորումը’