‘ՔԿ-ն Նեմցովի սպանության առնվազն հինգ վարկած է առաջ քաշել’

1124

Բորիս Նեմցովի սպանության հետաքննությամբ զբաղվող քննիչները հանցագործության առնվազն հինգ վարկած են ուսումնասիրում:

Ինչպես հաղորդել են Քննչական կոմիտեից, մշակվում է միանգամից մի քանի վարկած, այդ թվում՝ սպանություն՝ երկրում քաղաքական անկայունություն հրահրելու նպատակով, իսլամական-ծայրահեղական հետքի հետ կապված վարկածը  (Նեմցովը սպառնալիքներ էր ստացել Charlie Hibdo-ի վերաբերյալ իր դիրքորոշման առիթով), ստուգվում է նաև ներուկրաինական դեպքերի հետ կապված վարկածը: Չի բացառվում նաև «Նեմցովի առևտրային գործունեության հետ կապված վարկածը, ինչպես նաև այլ կենցաղային վարկածներ»:

Սպանության պահին քաղաքական գործչի կողքին եղել է Ուկրաինայի քաղաքացուհի: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը հանրահավաքի վերաբերյալ դիմել է Հանրային հեռուստաընկերությանը’