Ռուսաստանի Քննչական կոմիտեն ստուգում է Խերսոնում և Խարկովի մարզում խաղաղ բնակչության զտումների ու մահապատիժների վերաբերյալ լուրերը, լրագրողներին տեղեկացրել են ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի քննչական կոմիտեն, քրեական գործերի հետաքննության շրջանակներում, ստուգում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի և Խարկովի մարզի տարածքներում խաղաղ բնակչության զանգվածային զտումների և մահապատիժների մասին տեղեկատվությունը»,- ասվում է ՔԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Փոխանցում է tass.ru-ն։