«Քյոլնը» 4 տարվա պայմանագիր կնքեց Սարգիս Ադամյանի հետ

355

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Հոֆենհայմից» տեղափոխվեց «Քյոլն»։ Հայ ֆուտբոլիստը Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։ Նա արդեն առաջին մարզումն է անցկացրել նոր թիմում։

29-ամյա ֆուտբոլիստն անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձակալությամբ անցկացրել է «Բրյուգեում»՝ դառնալով Բելգիայի չեմպիոն։

Transfermarkt.de-ն Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո։

«Քյոլնը» Գերմանիայի առաջնության առաջին տուրում օգոստոսի 7-ին կընդունի «Շալկեին»։

Նախորդ հոդվածըԲորել․ ՌԴ-ի կախումը Արևմուտքի տեխնոլոգիաներից վեց անգամ ավելի է, քան Չինաստանից
Հաջորդ հոդվածըԼավրով․ Կիևը ստում է