‘Քյոհնա կտակարան’

1236

… Եվ եղաւ, որ ամէնայն դիտորդք միջազգայինք խօսեցին Սէրժի առաջին, եւ դժհոգում էին, որ ահա մրցակցութիւն չկայ և ընտրութիւնը վիճայարոյց է: Եվ կանչեց (Սէրժը) իր սպասաւորներին, և սորանք ընծաներ տուեցին ամէնայն դիտորդաց՝ եւ ոսկի, եւ արծաթ, եւ գօհարեղեն, եւ կնդրուկ, եւ զմուռս: Եվ սորանք երկրպագութիւն արեցին Սէրժի առաջին, եւ ասեցին, որ ահա մէկ քայլ առաջ է: Ամէն:

… Եվ դարձեալ կանչեց (Սէրժը) Սամուելին, որ քաղցրէղեն եւ անուշահոտ իւղեր էր ներկրում իր օրերումը: Եվ սա երկրպագութիւն արեց տիրոջ առաջին, եւ ասաց. «Տէ՛ր, ահա Գալիլեայի կօղմերից մարդիկ բերեցի, եւ ամէնքին կէրակրեցի, եւ հիմա քո խօսքին են սպասում: Հիմա ի՞նչ ես ասում, որ անեմ»: Սա էլ պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում՝ օրէն չէ ինձ, որ մէծ թիւ խփեմ: Դորանք ամէնքը թող Րաբբիին ընտրեն, զի լաւ է ինձ, որ նորա պէս ընդդիմութիւն ունենամ»:

… Եվ ահա երկնքում աստղ երեւաց, եւ ամէնայն տէղամասք փակուեսցին, եւ աշակէրտները Հրեաստանի տասներկու կօղմերից գալիս էին, եւ զէկուցում: Եվ ամէնքը տրտմութեան մէջ էին, զի ահա Բեղեհեմի մէջ, եւ Կափառնայում քաղաքում, եւ Քանանացիների երկրում, եւ Գալիլեայի կօղմերում, եւ բոլօր Հրեաստանի մէջ Րաբբին յաղթու, էր: Այնժամ Սէրժը ձեռքով նշան արեց, եւ խափանուեց զկայքն յանձնաժողօւի (սորան յունարէն ձէռագրերում ԿԸՀ են ասում), եւ դառնօրեն զղջաց Սամուելին տուած կարգադրութեան համար: Եվ խօսեց աշակէրտների առաջին, եւ ասաց. «Ինչպէս որ Տէրը անապատի աւազներից որդիներ ստէղծեց Աբրահամի համար, այնպէս էլ ես քուեաթէրթիկներ պիտի ստէղծեմ ինձ համար: Գնացեք եւ արեք ձեր գօրծը, ինչպէս որ գիտեք, եւ եթե չանեք՝ կլինի լացը եւ ատամների կրճտոցը»: Եվ ամէնքը ելան, եւ իրենց տէղամասերը գնացին, եւ թուեր խփեցին, որ կատարուի Գէլափացուց մարգարէութիւնը, թէ երանի նրան, ով կյաղթի առանց մէկ ձայն ունենալու, զի նորա համար, ով ձայն չունի, ամէնալաւ երկիրը անապատն է: Ամէն:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Լիբանանում ձերբակալել են իսրայելյան լրտեսի’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» «Միլանի» հետ խաղում խաղադաշտ կմտցնի իր ակադեմիայի 10 սաների’