Քննարկել են իրադրությունն Ադրբեջանի սահմանին

156

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հեռախոսզրույցի ընթացքում քննարկել է իրադրությունը Ադրբեջանի հետ սահմանին, հաղորդել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Ռաիսին հայտարարել է, որ Հարավային Կովկասում նոր պատերազմն անընդունելի է, և Իրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Իրանի նախագահն ընդգծել է, որ բոլոր հակամարտությունները տարածաշրջանում պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և Իրանի դիրքորոշումը պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտնի է։ Ռաիսին ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Իրանի համար կարևոր է Հայաստանի անվտանգության հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքերը կոչ են անում պատժել Կիևին
Հաջորդ հոդվածըՖրանսիան ՄԱԿ-ի ԱԽ է հրավիրել