‘Քննարկվել են «Լույս» հիմնադրամի այս տարվա ծրագրերը’

608

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթական խորհրդի նիստ, որի ընթացքում արծարծվել են հիմնադրամի ընթացիկ և հետագա աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը խորհրդի անդամներին է ներկայացրել հիմնադրամի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաև համայնքին վերաբերող որոշ վիճակագրական տվյալներ:

Ի գիտություն են ընդունվել նրա զեկուցումները տարեկան ակադեմիական և գործառնական բյուջեի, «Լույս»-ի ուսանողների կրթաթոշակի ֆինանսավորման նոր աղբյուրների հայթայթման և ներդրողների հետ համագործակցության վերաբերյալ:

Նիստում հաստատվել է խորհրդի հանդիպումների համար առաջարկվող ժամանակացույցը:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյանի եղբայրը սատարում է Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘ Բակո Սահակյանն Արցախի ոտիկանության անցած տարվա աշխատանքն արդյունավետ է գնահատել’