‘Քննիչի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է’

1746

2015 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության քննիչն իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող, ինքնությունը չպարզված քաղաքացու, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը: Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Նախորդ հոդվածը‘Ռիգայի գագաթնաժողով. Ողջույն բռնապետներին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-«Դեպորտիվո». Վերջին մենամարտը’