‘
Բորիս Բերեզովսկին խեղդվել է, սակայն նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, այդ իսկ պատճառով էլ կատարվածի հիմնական վարկածը մնում է ինքնասպանությունը: Նման եզրակացության են հանգել մահացածի դին անատոմիական փորձաքննության ենթարկած մասնագետները: Այս մասին ИТАР-ТАСС-ին տեղեկացրել են ոստիկանության վարչության ներկայացուցիչները, որոնք վարում են օլիգարխի մահվան գործով քննությունը:
Քննիչները կարծում են, որ Բերեզովսկին կախվել է: Ներկայումս փորձագետները պատրաստվում են մի շարք այլ հետազոտություններ անցկացնել, մասնավորապես՝ ստուգել մահացածի օրգանիզմում թունավոր նյութերի առկայությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին մի շարք բրիտանական լրատվամիջոցներում հրապարակվել էր Аэрофлот-ի նախկին փոխտնօրեն Նիկոլայ Գլուշկովի հարցազրույցը, որում վերջինս համոզմունք է հայտնում, որ իր ընկեր Բորիս Բերեզովսկին չէր կարող ինքնասպանություն գործել, և հետևաբար՝ նրան սպանել են:
‘