Ճապոնիայի իշխանությունները հետաքննում են «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպության գործունեությունը, որը ներքաշված էր նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության շուրջ ծագած սկանդալի մեջ։
Այդ մասին Տոկիոյում մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Մենք պլանաչափորեն զբաղվում ենք տվյալների հավաքագրմամբ՝ այդ կազմակերպության գործունեության բոլոր մանրամասները հայտնաբերելու համար»,- ընդգծել է Մացունոն։ Նա նաև նշել է, որ «կազմակերպության լուծարման հնարավորության մասին առայժմ որոշում չի կայացվել»։
Ավելի վաղ Asahi թերթը գրել էր, որ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են հոկտեմբերի կեսերին դիմելու դատարան և հասնելու «Միավորման եկեղեցի» կազմակերպության լուծարմանը։ Այդ կերպ վարչապետ Ֆումիո Կիսիդան ուզում է ցույց տալ, որ ճապոնական քաղաքական վերնախավը վճռական է տրամադրված աղմկալի սկանդալում հայտնված կազմակերպության հետ կապերը խզելու հարցում։
Փոխանցում է tass.ru-ն։