‘Քննչական կոմիտեի վարկածով զինծառայողը ինքնասպանություն է գործել’

1662

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում զինվոր Արթուր Մարգարյանի մահվան գործով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածով, այսինքն՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Նշենք, որ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Գյումրիից բանակ զորակոչված զինվորը ստացել է մահացու հրազենային վիրավորում։ Արթուրը 19 տարեկան էր, բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ։

Քննչական կոմիտեից քիչ առաջ հայտնել են նաև, որ այս գործով ձերբակալություններ դեռևս չկան։

Նախորդ հոդվածը‘«Ազատամարտիկների դաշինքն» իշխանափոխության կոչ է անում’
Հաջորդ հոդվածը‘Ողջ աշխարհում մարդկային տառապանքի տեսարաններում հույս է ծնվում` շնորհիվ կամավորների. ՄԱԿ գլխավոր քարտուղար’