‘Քննչական կոմիտեն փորձել է բացատրել, թե ինչու են հիշել Ռուսամ Գասպարյանի մասին’

1827

Տխրահռչակ Աղվան Հովսեփյանի ղեկավարած քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ փորձել է բացատրել, թե ինչ հիմքով են երեկ գիեշրը հատուկ ջոկատայինները հարձակում իրականացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա: Հաղորդագրությունը՝ ստորև.

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս.Մ.-ին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռևս 2014 թվականի հուլիսին, որի շրջանակներում Ռոման Գասպարյանին առաջադրվել է մեղադրանք՝ 2014 թվականի սեպտեմբերին։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախորդ հոդվածը‘Կրոս. «Շալկե 04»-ի հետ խաղը հեշտ չի լինելու’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյաս. «Երկրպագուներն ունեն սուլելու իրավունք» ‘