‘
Վերաքննիչ դատարանում ավարտվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքների քննությունը: Նիստից հետո քոչարյանի փաստաբանը հայտարարել է, որ դատարանը որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին, ժամը 16-ին:
‘