‘
ՀՀ ԱԳ նախարարի ս․թ․ սեպտեմբերի 6-ի հրամանով Արմեն Վահանի Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։ Բայբուրդյանը 2004-2008 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2008 թ. փետրվարի 25-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ այլ դիվանագետների եւ պաշտոնյաների հետ ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հայտնի «Դեսպանների ուղերձը» ստորագրելու համար, որտեղ նրանք կոչ էին անում իշխանություններին զերծ մնալ 2008 թվականի նախագահական ընտրությունների կեղծիքների դեմ բողոքի ելած խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելուց:
‘