‘Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի, Գևորգյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան’

1740

Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել ֆեյսբուքում.

«Հաշվի առնելով հանրային հետաքրությունը և բազմաթիվ լրատվամիջոցներից ստացված բանավոր հարցումները՝ տեղեկացնում եմ, որ գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննված քրեական գործից անջատված մասով՝ ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, մեղադրական եզրակացությունը: 

Քրեական գործն այդ մասով ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»:

 

Նախորդ հոդվածը‘Mirror. Ահաբեկիչները կարող են գրոհել Շրի Լանկայի բուդդայական տաճարների վրա’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյանը կհանդիպի Մեդվեդեւի հետ’