‘
«Քուրդիստան» կոմիտեի անդամներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի Երևանի ներկայացուցչության դիմաց` Իրաքում քրդերի կոտորածը դադարեցնելու պահանջով:
Նրանք, մասնավորապես, իրենց վրդովմունքն են հայտնել «Իսլամական պետության» արյունալի գործողությունների առնչությամբ միջազգային կառույցների, մասնավորապես, ՄԱԿ անգործության կապակցությամբ:
Կոմիտեի անդամները նաև ուղերձ են հանձնել ՄԱԿ աշխատակիցներին, որում, մասնավորապես, ներառված է «Իսլամական պետության» վայրագությունների դեմ արիաբար պայքարող քուրդ ժողովրդին հնարավորինս աջակցություն ցույց տալու կոչ աշխարհի բոլոր ժողովուրդներին:
Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի կառավարության շենք է` Օջալանի լուսանկարով պաստառները ձեռքներին:
‘