‘Քուրդ գրոհայինները փետրվարին զինադադար կհայտարարեն թուրքական իշխանություններին’

579

Քրդստանի բանվորական կուսակցությունը 2013 թ. փետրվարին կհայտարարի թուրքական իշխանությունների դեմ ռազմական գործողությունների դադարեցման մասին, երեքշաբթի հաղորդում է տեղական «Հյուրիեթ» թերթը: Պարբերականի տվյալներով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի պաշտոնատար անձանց և Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանի միջև բանակցությունների արդյունքում, հաղորդում է interfax.az-ը: «Խաղաղ ծրագրերի համապատասխան՝ ՔԲԿ-ն հայտարարում է փետրվարին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին՝ Ա. Օջալանի պաշտոնական կոչից անմիջապես հետո»,- գրում է թերթը: «Հյուրիեթի» տվյալներով՝  զինադադարի վերաբերյալ պայմանավորվածության համաձայն՝ ՔԲԿ-ի 100 գրոհայիններ զենքը վայր կդնեն և կլքեն Թուրքիայի տարածքը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները 13 տարի առաջ Օջալանին դատապարտել էին մահապատժի, սակայն հետագայում  մահապատժի դատավճիռը փոխվել էր ցմահ բանտարկությամբ:

Նախորդ հոդվածը‘Առեւանգել են Պոլ Սքոուլզի ավտոմեքենան’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում ձերբակալվել է Աջարիայի հարկային ծառայության ղեկավարը’