‘Քուրդ վարչապետը կասկածում է, որ Իրաքը միասնական պետություն կմնա’

943

Իրաքի Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին BBC-ին հայտարարել է, թե արդեն չի հավատում Իրաքի ամբողջականությանը: Քաղաքական գործչի խոսքով՝ երկիրն այլևս չի կարող վերադառնալ այն վիճակին, ինչը նախորդում էր անցյալ շաբաթ սուննիների կողմից Մոսուլի գրավմանը:

Բարզանին համոզված է, որ Իրաքի կառավարությունը, որտեղ գերակշռում են շիաները, շատ քիչ ուշադրություն է դարձրել սուննիների խնդիրներին: Վարչապետի կարծիքով՝ Քուրդիստանի նմանությամբ՝ սուննի ինքնավար շրջանի ստեղծումը կարող է խնդրի արժանապատիվ լուծում լինել:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին երկրի հյուսիսային մի շարք բնակավայրեր, սակայն արդեն շաբաթվա վերջին կառավարական զորքերին հաջողվել էր վերադարձնել գրավված տարածքներից մի քանիսը:

Նախորդ հոդվածը‘ Բնապահպան. Լեռնահումքային արդյունեբերության աճը մեծացնում է անապատացման գործընթաների ռիսկերը’
Հաջորդ հոդվածը‘Առանց մեկնաբանության. Լճակներ Հյուսիսային պողոտայում’