‘Քոքոբելյանը լքեց «Ժառանգություն» խմբակցությունը’

68

ԱԺ 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել Ժառանգություն խմբակցությունից:

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ խմբակցության ցուցակում առաջին եռյակում գտնվող պատգամավորները կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ անկախ պատգամավոր, իսկ եռյակից դուրս՝ մյուս պատգամավորները, դուրս գալով խմբակցությունից՝ պետք է վայր դնեն մանդատը:

Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը գտնվում է առաջին եռյակում ու խմբակցությունից դուրս գալուց հետո կարող է մնալ պատգամավոր: Իսկ, ահա, Ալիկ Արզումանյանը, այս պարագայում պետք է վայր դնի մանդատը:

2012 թվականի մայիսին «Ազատ Դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունները միասին մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին և խորհրդարան մտան մեկ ցուցակով, սակայն քիչ ժամանակ անց երկու կուսակցությունների ղեկավարների միջև ի հայտ եկան տարաձայնություններ:

Նախորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը որոշել է գնալ տուն՝ լողանալ’
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյանը աննկատ հեռացավ ԱԺ-ից, իսկ Քոքոբելյանը՝ «Ժառանգությունից»’