‘ՔՊ-ն չի պաշտպանելու Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը’

1375

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանը տեղեկացնում է, որ Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։

«Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։

Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,- փոխանցում է Կոստանյանը։

 

Նախորդ հոդվածը‘Ուսանողները պաշտպան են կանգնել իրենց գեյ-դասախոսին’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Արագածոտնի մարզում հոկտեմբերի 2/3-ը’