‘
Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ որոշել է մասնակցել 2018 թ. Ռուսաստանի նախագահական ընտրություններին: Միաժամանակ՝ համացանցում բացվել է «Սոբչակը՝ բոլորի դեմ» կայքը, որը հատուկ ընտրությունների առիթով է ստեղծվել:
«Ես 36 տարեկան եմ և որոշել եմ առաջադրվել նախագահի պաշտոնում: Ես դեմ եմ բոլորին, ովքեր սովորաբար օգտվում են այդ իրավունքից, — նույն կայքում հրապարակված տեսաուղերձում հավաստիացնում է Սոբչակը:- Ես ուզում եմ վերադարձնել բոլորի դեմ քվեարկելու հնարավորությունը»:
«Ես 18 տարեկան էի, երբ Պուտինը դարձավ Ռուսաստանի նախագահը: Նույն տարում ծնված երեխաներն արդեն այս տարի իրենք են գնալու քվեարկության: Բայց չէ՞ որ կարող է այնպես ստացվել, որ երբ իմ որդին գնա ընտրության, ցուցակում, նախկինի պես՝ կլինեն Զյուգանովը, Ժիրինովսկին և Պուտինը»,- հայտարարել է հեռուստահաղորդավարը:
Փոխանցում է BBC-ն:
‘