‘
ԿԸՀ այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում հաստատեց փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ քվեաթերթիկների տպագրությունը բաց է լուսաբանման համար. դրան կարող են ներկա գտնվել դիտորդներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ եւ այլ շահագրգիռ անձինք: Քվեաթերթիկների տպագրությունը սկսվում է 20:00-ին. այն կրկին վստահված է «Տիգրան Մեծ» հրատարակչությանը:
ԿԸՀ-ն հաստատեց նաեւ էլեկտրոնային քվեաթերթիկի նմուշը, որը տարբերվում է միայն դիզայնով:
‘