‘
Իրաքում քրդական ինքնավարության իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են սառեցնել հանրաքվեի արդյունքները և տարածաշրջանի անկախության հռչակման գործընթացը՝ Բաղդադին առաջարկելով երկխոսություն սկսել՝ ճգնաժամը լիցքաթափելու համար:
«Մենք առաջարկում ենք կրակի և ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում Քրդստանում»,- ասվում է քրդական տարածքային կառավարության հայտարարության մեջ:
Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 25-ին, որի արդյունքներով՝ քվեարկողների 90 %-ն արտահայտվել է Իրաքից դուրս գալու օգտին: Բաղդադը չի ընդունել հանրաքվեի արդյունքները և հոկտեմբերի 16-ին ռազմական գործողություններ է սկսել վիճելի տարածքներում, այդ թվում՝ նավթով հարուստ Քիրքուքում, որը չի մտնում քրդական ինքնավարության մեջ և միակողմանիորեն է միացվել ինքնավարությանը: Մեկ օրից պակաս ժամանակում բանակը վերադարձրել է քաղաքի վերահսկողությունը՝ այնտեղից դուրս մղելով քրդական ռազմականացված «փեշմերգա» կազմավորումները:
Փոխանցում է euronews-ը:
‘