Քրդերը գրավել են արաբ աշխարհազորայինների վերջին պատվարը

150

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ) քրդական կազմավորումը գրավել է Զեյբան քաղաքը Սիրիայում Եփրատ գետի արևելյան ափին։

Ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, արաբական ցեղերի «Ջեյշ ալ Աշաիր» զինված ջոկատները դադարեցրել են դիմադրությունը և հեռացել են քաղաքից։

Զեյբանը Դեյր էզ Զոր նահանգում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» դեմ ապստամբած արաբ աշխարհազորայինների վերջին պատվարն էր։ Տեղական ցեղերի շեյխերը կարողացել են արդարացի բաշխել սիրիական նավթի վաճառքից ստացված եկամուտները քրդերի և արաբների միջև։

Քրդական կազմավորումների և «Ջեյշ ալ Աշաիրի» միջև բախումներ էին սկսվել օգոստոսի 27-ին, դրանց ընթացքում զոհվել էր 57 աշխարհազորային, ՍԴՈՒ 24 մարտիկ և 9 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա, վիրավորների թիվն անցել էր 100-ից։

2019 թ․ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո ՍԴՈՒ-ի վերահսկողության տակ են մնացել  Հասակա, Ռաքքա և Դեյր էզ Զոր շրջանները, որտեղ կենտրոնացված են սիրիական նավթի հանքերը։ Այդ շրջաններում ՍԴՈՒ-ին աջակցող ԱՄՆ-ը ինը ռազմաբազա է ստեղծել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆիգեր․ Ֆրանսիայից պահանջել են իր զինծառայողներին դուրս բերել
Հաջորդ հոդվածըԲելառուսցիներին արտասահմանում նոր անձնագիր չի տրվի