‘Քրեական Դավիթաշեն. Գործարարը դատի է տվել Վովա Գասպարյանի փեսային’

1041

Դավիթաշենում բնակվող գործարար Արման Երեմյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի եւ Երեւանի ավագանու անդամ Վաչագան Մանուկյանի (երկուսն էլ` ՀՀԿ) դեմ`պահանջելով պատասխանատվության ենթարկել իրեն սնանկացման հասցնելու համար: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրել է Երեմայնը:

Ամիսներ առաջ iLur.am-ն անդրադարձել էր «Կրեպսոն» ՍՊԸ հիմնադիրների պատմությանը:

Ըստ այդ պատմության, ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը եւ նրա մտերիմ` քրեական հեղինակություն համարվող Վաչոն (Վաչագան Մանուկյանը) նախ առաջարկել էին ներդրում կատարել Եվրոպայից հայրենադարձված Արման Երեմյանին, ապա` մեծացնելով «նալոգները», սնանկացման էին հասցրել նրան: Ավելին`կուտակված պարտքերը չվճարելու համար Վաչոն իր մերձավորներին հրահրել էր ծեծի ենթարկել Երեմյանին:

«Եթե իմ հետ մի բան պատահի, իմ ընտանիքի, իմ երեխաների, այդ պատասխանատվությունը կրում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, — այսօր հայտարարել է Արման Երեմյանը։

Ավելին

Նախորդ հոդվածը‘Human Rights Watch-ը խոսում է Հայաստանում մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին’
Հաջորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյանի գործով նախաքննությունը վերսկսում է ‘