‘Քրեական Դավիթաշեն. Կինը պատրաստվում է ինքնահրկիզվել. Մամուլ’

917

Երևանի 59-ամյա բնակչուհի Անահիտ Գեղամյանը պատրաստվում է Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, ինքնահրկիզվել, եթե իշխանությունները մինչև երկուշաբթի չվերացնեն այն խոչընդոտները, որոնք իրեն թույլ չեն տալիս գումար վաստակել ընտանիքի 10 անդամներին պահելու համար։ Անահիտ Գեղամյանը գործավարական ձեռնարկության ղեկավար է, որը աշխատում է վերջերս Դավիթաշեն տեղափոխված Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հարևանությամբ։

Կինը երեկ «ՉԻ»-ին պատմել է, որ գործավարությունը բացելու հենց աոաջին օրվանից՝ սեպտեմբերի 26-ից, իրեն են այցելում թաղապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև անհայտ անձինք, որոնք իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում և ասում, որ ինքը իրավունք չունի այնտեղ աշխատել, իսկ եթե ցանկանում է մնալ և աշխատել այդտեղ, ապա պետք է իրենց պատկանող տարածքը վարձակալի և դրա դիմաց վճարի 2000 ԱՄՆ դոլար։ Տեղի ունեցածի վերաբերյալ կինը դիմել է բոլոր հնարավոր կառույցներին, երեք օր առաջ էլ դիմումներ է գրել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Վլադիմիր Գասպարյանին։ «Եթե մինչև երկուշաբթի ՛օրը նրանցից որևէ արձագանք, պատասխան չլինի, եթե այդ մարդիկ շարունակեն մեզ հետապնդել և սպառնալ, մեկ րոպե անգամ չկասկածեք, որ ես հրկիզվելու եմ, որովհետև այսպես հնարավոր չէ շարունակել»,- թերթին ասել է Անահիտ Գեղամյանը։

Նշենք, որ սա նման առաջին դեպքը չէ Դավիթաշեն համայնքում: Ամիսներ առաջ iLur.am-ը «Քրեական Դավիթաշեն. Վովա Գասպարյանի փեսայի «թայֆան» սնանկացրել ու ծեծել է ձեռներեցին» հոդվածում անդրադարձել է ձեռներեց Արման Երեմյանի գործին, որին նույնպես սպառնում էին և առաջարկում 40քմ տարածքի համար վճարել 600 000 դրամ:

Այդ ժամանակ այս ամենի հետևում կանգնած էր  Դավիթաշենի թաղապետ, այնուհետեւ՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի աջ ձեռքը համարվող Վաչոն: Նշենք նաև, որ Գևորգյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան է:      

Նախորդ հոդվածը‘Վարչապետը մեկնել է Մոսկվա փող հայթայթելու՞. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դարի տնտեսագիտական հանելուկը. Մամուլ’