‘Քրեական օրենսգրքի` սեռական բռնությանը վերաբերող որոշ դրույթներ փոփոխվեցին’

730

Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ կատարեց ՀՀ քրեական օրենսգրքում:

Փաստաթղթի համահեղինակ, պետա-իրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո ընդունվել են պատգամավորներից, այդ թվում` ընդդիմադիր, ստացված մի շարք առաջարկություններ:

Հարությունյանի խոսքով, փաստաթուղթը միտված է հանցակազմի ճշգրտմանը, այդ հանցագործությունների համար պատիժների խստացմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը քննչական մարմիններում:

Հոդվածների փոփոխությունները նոր հանցակազմեր չեն ենթադրում, սակայն ընդլայնում են եղածները: Օրինակ, սեռական բնույթի գործողությունների հարկադրումը նախատեսում է ավելի խիստ պատիժ, եթե հանցագործությունը կատարվել է 16 տարին չլրացած անձանց նկատմամբ:

«Այդ դեպքում նախատեսվում է այնպիսի պատիժ, ինչ նախատեսված է  բռնաբարության համար հոդվածով», — նշեց Հարությունյանը:

Պատգամավորի պարզաբանմամբ, անչափահասների պարագայում նշանակվում է համապատասխան փորձաքննություն` պարզելու համար, թե արդյոք սեռական բնույթի գործողությունները տեղի են ունեցել տուժածի համաձայնությամբ: Եթե տուժածի տարիքը 12-ից չի անցնում, նա ինքնաբերաբար համարվում է անօգնական, և դատական փորձաքննություն չի նշանակվում:

Խստացվել են պատժաչափերը 3-6 անգամ հանցագործություն կատարողների, ինչպես նաև կալանավորների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների համար:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Արդարությունը ձեզ նման երկերեսանի չէ, պարոնայք եւ տիկնայք’
Հաջորդ հոդվածը‘Արման Սաղաթելյան. Սերժ Սարգսյանը «Շանթի հեղափոխությունից» չի վատացել’