‘Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը ազատվել է պաշտոնից. «Ժողովուրդ»’

1714

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը վերջնականապես ազատվել է իր պաշտոնից: «Ժոդովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ նրա փոխարեն ՔԿՀ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Երեկ օրվա ընթացքում ՔԿՀ-ում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Հայկ Հարությունյանը նոր պաշտոն կստանա առաջիկայում: Չի բացառվում, որ նա կնշանակվի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Նախորդ հոդվածը‘ՀՀ կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Սենատորները խնդրել են Օբամային՝ ԴԺՀ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն ‘