‘Քրիստափոր Կարա-Մուրզա-160. հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերա’

2492

Նոյեմբերի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Քրիստափոր Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի և աշխարհիկ խմբերգերի համաշխարհային պրեմիերան՝ Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան) մասնակցությամբ: Մշակույթի նախարարության փոխանցմամբ,  այս տարի լրանում է ականավոր հայ կոմպոզիտոր, խմբավար, հասարակական գործիչ, երաժիշտ-քննադատ Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 160 ամյակը: 1885 թվականին հիմնելով քառաձայն երգչախումբ, հայկական երաժշտության պատմության մեջ նա առաջինն է հաստատել բազմաձայն երգեցողությունը: Կարա-Մուրզայի հայկական առաջին բազմաձայն պատարագի ձեռագրերը կորսված էին համարվում, սակայն դրանք գտնվել են Ռ. Մելիքյանի ձեռագրերի պահոցում՝ Նյու-Յորքում բնակվող երաժշտագետ Գրիգոր Փիթեջյանի շնորհիվ: Պահոցում գտնվել են նաև մի քանի տասնյակ աշխարհիկ խմբերգային մշակումներ, որոնցից մի քանիսը նույնպես կներկայացվեն կայանալիք համերգի ընթացքում: Համերգին կմասնակցեն մենակատարներ Սեյրան Ավագյանը, Թամարա Մոսինյանը, Վահագն Վարդազարյանը, Արտակ Մելիքյանը, Սերգեյ Ումրոյանը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Հայաստան չի՞ գա’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Փող կա, կամք չկա ‘