‘Քրիստիանու Ռոնալդուն, Տոնի Կրոսը և Խամես Ռոդրիգեսը հանդես կգան Եվրոպայի սուպերգավաթի հանդիպման մեկնարկում ‘

818

«Ռեալի»-ի առաջատար Քրիստիանո Ռոնալդուն կարող է խաղալ Եվրոպայի սուպերգավաթի՝ «Սևիլիայի» հետ հանդիպմանը առաջին իսկ րոպեներից,-հաղորդում է AS-ը: Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը դեռ ամբողջովին չի վերականգնվել ԱԱ-2014-ի ժամանակ ստացած վնասվածքից և նախապատրաստական շրջանում ընդամենը 20 րոպե է դաշտում անցկացրել «Մանչեսթր Յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ (1:3): Սպասվում է նաև, որ մեկնարկային կազմում կընդգրկվեն  մադրիդցիների նորեկները՝ Տոնի Կրոսն ու Խամես Ռոդրիգեսը:

Մյուս նորեկը՝ Կեյլոր Նավասը, ամենայն հավանականությամբ, կմնա պահեստայինների նստարանին.  դարպասը կպաշտպանի Իկեր Կասիլյասը:  

«Ռեալ»-«Սևիլիա» հանդիպումը տեղի կունենան оգոստոսի 12-ին:

Նախորդ հոդվածը‘Թոմաս Վերմալեն. «Մտադիր եմ, որքան հնարավոր է շուտ հարմարվել «Բարսելոնա»-ում»’
Հաջորդ հոդվածը‘Անդրիանո Գալիանին Դիեգո Լոպեսին Եվրոպայի լավագույն դարպասապահն է համարում’