‘Քրիստիանու Ռոնալդուն 140 մլն եվրոյով հյուրանոց է գնել Մոնտե Կառլոյում’

886

«Ռեալի» հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն շարունակում է գումարներ ներդնել անշարժ գույքի մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, պորտուգալացին 140 մլն եվրոյով հյուրանոց է գնել Մոնտե Կառլոյի լավագույն թաղամասերից մեկում: Նշվում է, որ նա անշարժ գույքը ձեռք է բերել «The Proto Group» ընկերությունից, որի սեփականատերն իտալացի հայտնի գործարար Ալեսանդրո Պրոտոն է:

Օգոստոսին Պրոտոն Ռոնալդուին է վաճառել նյույորքյան երկնաքերում իր բնակարանները՝ 16 մլն եվրոյով:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռոնալդուն «The Pestana Group»-ի հետ համատեղ 70 մլն եվրո կներդնի Պորտուգալիայում, Մադրիդում ու Նյու Յորքում գտնվող հյուրանոցային ցանցում:

Նախորդ հոդվածը‘Ռոջերս. «Եթե մեկ անգամ գլխավորել ես Լիվերպուլը, Մանչեսթեր Յունայթեդը չես մարզի» ‘
Հաջորդ հոդվածը‘Հարցում. Ռուսաստանցիների 59 %-ը չի ողջունում «ժողովրդի թշնամիների» մասին Կադիրովի արտահայտությունը’