‘
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլը խփել է 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, «Սպորտինգ»-«Մորեյրենսե» հանդիպման ժամանակ:
«Մորեյրենսեի» դարպասապահ Ժոաու Ռիկարդուն առաջին էր, ով չկարողացավ հետ մղել Ռոնալդուի հարվածը: Նախկին դարպասապահը A Bola-ի հետ զրույցում վերհիշել է այդ հանդիպումը:
«Հիշում եմ այդ գոլը: Մեր թիմը կորցրեց գնդակը, այն հայտնվեց երիտասարդ տղայի մոտ, ով շտապեց դարպասի ուղղությամբ: Նրան չկարողացան կանգնեցնել և նա գոլ խփեց: Այդ դրվագում Ռոնալդուն իր տաղանդը ցուցադրեց: Դա այնպիսի պահ էր, որից հետո սկսեցին ուշադրություն դարձնել Քրիստիանոյին:
Ռոնալդուն, հավանաբար, այդ պահին ուրախացած էր, որ խփել է կարիերայի առաջին գոլը և չէր մտածում, թե դեռ ինչքան գոլեր է խփելու: Երբեմն ասում եմ` ես այն մարդկանցից եմ, ովքեր օգնել են Ռոնալդուին վեր բարձրանալ»,-ասել է Ռիկարդուն:
‘