‘ Քրիստիանո Ռոնալդուն «Ոսկե խաղակոշիկը» կստանա նոյեմբերի 6-ին’

819

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն նոյեմբերի 6-ին կստանա անցյալ մրցաշրջանում նվաճած «Ոսկե խաղակոշիկը»։

Ռոնալդուն 2013-2014 մրցաշրջանի՝ եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուի տիտղոսը կիսել է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի հետ, ով ավարտված մրցաշրջանում խաղում էր «Լիվերպուլում» և խփել է նույնքան գնդակ, որքան պորտուգալացին «Ռեալի» կազմում։ Երկուսն էլ աչքի են ընկել 31-ական անգամ։

Սուարեսը հոկտեմբերի 15-ին արդեն ստացել է իր մրցանակը, իսկ «Ոսկե խաղակոշիկի» կրկնակի դափնեկիր Ռոնալդուն, ով չի կարողացել ներկա գտնվել այդ արարողությանը, իր մրցանակը կստանա նոյեմբերի 6-ին։

Նախորդ հոդվածը‘Սպանվել է Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի դարպասապահը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը դիտորդական թռիչքներ է իրականացնում Թուրքիայի տարածքի վրա’