‘Քրիստիանո Ռոնալդուն և նրա հետևորդները. Թվիթերում ամենաընթերցվող 10 ֆուտբոլիստները’

850

Ժամանակակից աշխարհում այս կամ այն ֆուտոբոլիստի հանրաճանաչությունը կարելի է չափել, օրինակ , սոցցանցերի оգնությամբ:  Purely Footbal կայքը կազմել է այն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, ովքեր թվիթերում ամենաշատ ընթերցողներն ունեն:

10. Սեսկ Ֆաբրեգաս Չելսի»/Իսպանիա) — 7,2 մլն բաժանորդագիր

Իսպանացին իր հետևում է թողել «Մանչեսթր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոյին (7,1մլն) և «Բարսելոնա»-ի նախկին ավագ Կառլես Պույոլին (7 մլն): Վերջերս Ֆաբրեգասը 27 մլն ֆունտով տեղափոխվեց «Չելսի»: Եթե Սեսկի բոլոր բաժանորդագիրները  այս ֆուտբոլիստի համար 4 ֆունտ (մոտավորապես 2640 դրամ), ապա լոնդոնյան ակումբից կկարողանային ձեռք բերել իրենց սիրելի ֆուտբոլիստին: 

9. Մեսութ Oզիլ Արսենալ»Գերմանիա) — 7,72 մլն բաժանորդագիր

Գերմանիայի հավաքականի կիասապաշտպանը համեմատաբար վերջերս է գրանցվել թվիթերում, բայց արդեն ձեռք է բերել գրեթե 8 մլն ընթերցող: Մինչև Աշխարհի առաջնությունն այս թիվն այսքան տպավորիչ չէր, և ֆուտբոլիստը չէր մտնում նույնիսկ ամենաշատ ընթեցող ունեցողների 20-յակի մեջ: Բրազիլիայի առաջնությունում տարած հաղթանակը դարձավ թուրքական արմատներով գերմանացու բաժանորդագիրների այսքան կտրուկ ավելացման պատճառ: 

 8. Խաբի Ալոնսո Ռեալ»/Իսպանիա) — 7,93 մլն բաժանորդագիր

Իսպանացի կիսապաշտպանը համարվում է ոչ միայն հիանալի ֆուտբոլիստ, այլ համբավ ունեցող միայնակ: Հենց դրա համար էլ  նրա էջը թվիթերում ընթերցում են բազմաթիվ աղջիկներ: Ալոնսոն որակազրկման պատճառով չէր խաղում Չեմպիոնների լիգայի եզրափակչում, այնուհանդերձ, այդ հանդիպման ուշադրության կենտրոնում էր:   Այն տեսահոլովակը, որտեղ երևում է, թե ինչպես է Խաբին դուրս թռնում տրիբունայից և վազում խաղադաշտ՝ ընկերների հետ տոնելու գոլը, դարձել էր սոցիալական ցանցերի հիթը և մեծացրել ֆուտբոլիստի էջի ընթերցողների թիվը:

7. Ժերար Պիկե Բարսելոնա»/Իսպանիա) — 9,23 մլն բաժանորդագիր

«Բարսելոնայի» ֆուտբոլիստն աշխարհում ամենաշատ ընթերցվող պաշտպանի էջն ունի: Նախկինում նրա հետ կարող էր  մրցել ակումբակից Կառլես Պույոլը, սակայն վերջինիս հանրաճանաչության վարկանիշը ընկել էր հիմնական կազմից հաճախ դուրս մնալու պատճառով: Վերջերս  այս շատերի համար սիրելի պաշտպանը հրաժեշտ է տվել ֆուտբոլին, այդ իսկ պատճառով Պիկեն մնացել է առանց դաշտի կենտրոնի  զուգընկերոջ և թվեթերում գլխավոր հակառակորդի:

6. Անդրես Ինյոստա Բարսելոնա»/Իսպանիա) — 9,34 մլն բաժանորդագիր

Զարմանալի չէ, որ 2010 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման գոլի հեղինակը իր հայրենակից ֆուտբոլիստների մեջ ամենաշատ թվով բաժանորդագիրներն ունի: Շատ շուտով Անդրեսի բաժանորդագիրների թիվը կհասնի 10 մլն-ի:.

 5. Ուեյն Ռունի Մանչեսթր Յունայթեդ»/Անգլիա) — 9,72 մլն բաժանորդագիր

«Մանչեսթր Յունայթեդի» նոր ավագն ամենաճանաչվածն է Անգլիայի պրիեմիեր լիգայում: Այսպիսի եզրակացության կարելի գալ Ռունիի՝ թվիթերյան էջին ծանոթանալով: Ռունիի արդյունավետությունը թեև ընկնում է, այնուհանդերձ, աճում է նրա էջի ընթերցողների քանակը: Մոտ ապագայում նա, հավանաբար, կունենա 10 մլն բաժանորդագիր:

 4. Ռոնալդինյո Աթլետիկո Մինեյրու»/Բրազիլիա) — 10,4 մլն բաժանորդագիր

Միայն չորս ֆուտբոլիստների էջերն են կարդում 10 մլն մարդուց ավելի: Դրանցից մեկը անկրկնելի Ռոնալդինյոն է: 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը վերջերս լուծարել է պայմանագիրը «Ատլետիկո Մինեյրու»-ի հետ և հիմա իրեն արժանի ակումբ է որոնում: 

3. Նեյմար Բարսելոնա»/Բրազիլիա) — 13,7 մլն բաժանորդագիր

Մյուս բրազիլացին, ի տարբերություն Ռոնալդինյոյի, իր փառքի գագաթնակետում է: Թվիթերում մի երկու տարվա ընթացքում նա մեղադրանքներ է լսել «Բարսելոնայում» անհաջող խաղալու համար ու նաև զգացել է, թե ինչպես են արտասվում բաժանորդագիրները իր ստացած վնասվածքի պատճառով: Ֆուտբոլասերները անտարբեր չեն Նեյմարի հանդեպ, այդ պատճառով էլ նրանք հետաքրքրվում են այն ամենով, ինչ տեղի է ունենում ֆուտբոլիստի կյանքում:

2. Կակա («Սան Պաուլու»/Բրազիլիա) — 20,5 մլն բաժանորդագիր

Ֆուտբոլիստը հերթական և վերջին բրազիլացին  է վարկանիշային աղուսյակում: Կական հաղթել է Չեմպիոնների լիգայում, դարձել է մոլորակի լավագույն ֆուտբոլիստը: Նա հիմա արդեն չի խաղում թոփ ակումբում, սակայն ֆուտբոլիստի բաժանորդագիրների թիվը չի պակասում: 

1. Քրիստիանո Ռոնալդու («Ռեալ»/Պորտուգալիա) — 29,0 մլն բաժանորդագիր

Եվ կրկին առաջին տեղում է: «Ոսկե գնդակի» ներկայիս սեփականատերը թվիթրում բոլոր ֆուտբոլիստներից ամենաշատը բաժանորդագիրներն ունի. 29,0  մլն-ն երեք անգամ շատ է Պորտուգալիայի բնակչությունից: Սոցցանցերի оգտատերերի մեջ Ռանալդուն իր ցուցանիշով զբաղեցնում է  14-րդ տեղը: Սա մարզիկի համար խելահեղ ցուցանիշ է, բայց այն ֆուտբոլիստը վաստակել է:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ փոխնախարար. Թբիլիսի, Անկարա և Բաքու ռազմական համագործակցության ամրապնդումը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը’
Հաջորդ հոդվածը‘«Տաշիր» առևտրի կենտրոնի տեսախցիկն արձանագրել է բջջայինի գողության պահը ‘