‘Քրիստիան Լագարդի զինակիցը ձերբակալվել է «Տապիի գործի» շրջանակներում’

707

ԱՄՀ-ի գործող նախագահ Քրիստիան Լագարդի մերձավորագույն օգնականներից մեկին՝ «Օրանժ» ընկերության ղեկավարին կալանքի տակ են վերցրել, այսպես կոչված՝ «Տապիի գործի» շրջանակներում: Այդ մասին, ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ,  այսօր հաղորդել են իրազեկ աղբյուրները:

Ստեֆան Ռիշարը Լագարդի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցրած ժամանակ (2007-2011 թթ.) եղել է  աշխատակազմի տնօրենը, իսկ նրա՝ ԱՄՀ տեղափոխվելուց հետո ղեկավարել է Ֆրանսիայում  բջջային կապի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «Օրանժը»:

«Օրանժ» կապի  ֆրանսիացի օպերատորը հայտարարել է, որ Ստեֆան Ռիշարը, չնայած ձերբակալությանը, նախկինի պես շարունակում է լինել ընկերության ղեկավարը: Նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի  տեղակալը՝ Ժերվե Պելիսյեն:

 

Նախորդ հոդվածը‘Խորվաթիա-Պորտուգալիա՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘«Նուվել դե Արմենիի» սկանդալային բացահայտումները Սերժ Սարգսյանի մասին. Մամուլ’