‘Քրիստիոնո Ռոնալդու. «Այժմ հիանալի մարզավիճակում ենք, ինչի մասին խոսում է 16 անընդմեջ հաղթանակը»’

790

«Ոսկե գնդակի» հավակնորդ, Մադրիդի «Ռեալի» առաջատար Քրիստիոնո Ռոնալդուն, շատ գոհ է իր  թիմի խաղից և երջանիկ է, որ այդ գործում ինքն իր ավանդն ունի:

«Թիմը վստահ է իր ուժերի վրա: Ցանկանում ենք շարունակել նույն ոգով: Պետք է ասեմ, որ սա վերջին տարիների լավագույն կոլեկտիվն է, որի հետ խաղում եմ: «Ռեալն» իմ երկրորդ տունն է: Ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը, բոլորն այստեղ իրենց հիանալի են զգում:

Շատերն են ասում, որ այժմ «Ռեալը» վերջին տարիների հետ համեմատած ավելի ուժեղ է, բայց դա ապացուցելու համար մենք պետք է լուրջ տիտղոսներ նվաճենք: Այժմ հիանալի մարզավիճակում ենք, ինչի մասին խոսում է 16 անընդմեջ հաղթանակը»,-Ռոնալդուի խոսքը մեջբերված է իսպանական մամուլից:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Մալագային»: Մադրիդյան թիմի համար այս հաղթանակը 16-րդ անընդմեջն էր, ինչը ռեկորդային ցուցանիշ է ակումբի համար:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն մերժեց 100% համամասնական ընտրակարգին անցնելու օրենքի նախագիծը ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչպես եւ սպասվում էր. «Լիդիան»-ը ստացել է Ամուլսարի ոսկու հանքարդյունահանման թույլտվությունը’