‘Քրիստյանո Ռոնալդու. «Կասիլյասը մնում է աշխարհում լավագույնններից մեկը»’

680

«Ռեալ»-ի հարձակվող Կրիստիանո Ռոնալդուն ընդգծել է, որ նոր մրցաշրջանում թիմն իր առաջ շատ լուրջ խնդիրներ է դրել: Նա նաև նշել է, որ դարպսապահ Իկեր Կասիլյասը շարունակում է մնալ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը:

«Իկերը միշտ էլ եղել է աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը և շարունակում է մնալ այդպիսին նաև այսоր: Իսկ ինչ վերաբերում է նոր մրցաշրջանին, ապա մենք պետք է մոռանանք Սուպերգավաթի հաղթանակը և մտածենք ապագայի մասին: Առջևում բարդ մրցաշրջանն է, իսկ մեր առջև առավելագույն  նպատակներ են դրված: Սակայն տարին հաղթանակով սկսելը, իհարկե, անչափ հաճելի էր»,-ֆուտբոլիստի խոսքերն է goal.com-ը: 

Նախորդ հոդվածը‘Անգլիայի պրիեմիեր լիգան արգելել է երկրպագուներին համացանցում հրապարակել գոլերի տեսանյութերը’
Հաջորդ հոդվածը‘Ռուբիկ Հակոբյանը՝ Արման Բաբաջյանյանի մասին. Այս տեսակը որևէ սրբություն չի կարող ունենալ’