‘
NBA-ի ամենայուրօրինակ բասկետբոլիստներից մեկը՝ «Մայամիի Հիթի» կենտրոնական Քրիս Անդերսենը՝ «Birdman»-ը, այլևս չի հետապնդվում ԱՄՆ իշխանությունների կողմից: Դատարանը արդարացրել է Քրիսին, և այժմ նա նորից կարող է օգնել «Մայամիին»՝ պայքարելու հերթական չեմպիոնության համար:
Հիշեցնենք, որ նախ՝ 2012-ին Անդերսենին մեղադրում էին արգելված խթանիչներ օգտագործելու, իսկ 2013-ին՝ նաև Կալիֆորնիայում անչափահաս աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության համար: Չնայած «Հիթի» չեմպիոնությանը՝ 35-ամյա բասկետբոլիստը բազմիցս նշել էր այն մասին, որ դատական գործընթացն իրեն ամենից շատն էր տառապանք պատճառում:
‘